Ֆլոշմոբյան տեղեկույթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մաթեմատիկայի, ծրագրավորման, սեղանի և համակարգչային խաղերի» մասանխումբը տեղեկացնում է, որ ամենամսյա հերթական ֆլեշմոբը մաթեմատիկայից կլինի դեկտեմբերի 28-ին: Այդ օրը ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh.am և emath.mskh.am կայքերում: Պատասխանները կընդունվեն մինչև 00։00-ն: Արտասահմանում բնակվողների համար պատասխանների ընդունելու ժամը կերկարացվի:  Ժամանակ գտեք ամանորյա հոգսերից հանգստանալու և դրական լիցքեր ստանալու: