«Մաթեմատիկա, ծրագրավորում, սեղանի և համակարգչային խաղեր» մասնախմբի ղեկավարների սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հաշվետվություն

 

 

 

 

2016թ․ սեպտեմբերի 15-ից  ղեկավարում եմ «Մաթեմատիկա, ծրագրավորում, սեղանի և համակարգչային խաղերի» մասնախումբը։

Ըստ մասնախմբի ղեկավարի աշխատակարգի՝

  • Մասնակցել եմ մասնաժողովի տեղի ունեցած բոլոր նիստերին,
  • Կազմել և ներկայացրել եմ մաթեմատիկայի դասավանդման համար երաշխավորված հիմնական և լրացուցիչ գրականության, վեբկայքերի և համակարգչային ծրագրերի ցանկերը,
  • Ծանոթացել և պարբերեբար ծանոթանում եմ իմ մասնախմբի անդամների անհատական պլանիններին, բլոգներին, կատարում քննարկումներ, կազմակերպում խորհրդատվություն, ընդունում առաջարկներ և ներկայացնում մասնաժողովում,
  • Վարել եմ մասնախմբի  սեմինար-պարապմունք,
  •  Անց եմ կացրել զրույց կրթահամալիր դիմած մասնագետների հետ,
  • Վարում եմ մասնագիտական խմբի կայքը:

Համակարգում եմ մասնախմբի անդամների  «Ուսումնական աշուն»  նախագծերը,

Մասնակցում եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների կազմմանը, առաջարկվող խնդիրների ընտրությանը։

Մասնախմբի անդամների հետ կապը հաստատվում է ինչպես էլեկտրոնային փոստի, այնպես էլ պարբերաբար հանդիպումների միջոցով։ Բոլոր անդամների հետ կա կապ, իմ կողմից ուղարկված նամակները ստանում են արձագանք, ես ողջամիտ ժամկետներում պատասխանում եմ բոլորի նամակներին։