Մանկավարժության հունիսյան ճամբարը բաց է՝ կազմված մանկավարժների (կրթահամալիրի և հանրապետության այլ դպրոցների), մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից:
Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է՝
- հունիսի 19-21, հունիսի 26-28՝ կրթահամալիրում.
- հունիսի 22-24՝ կրթամշակութային արշավ Ջավախք, ուսումնական ճամփորդություններ, նախագծեր.
- հունիսի 29-30՝ ուսումնական տարվա ամփոփում, 2017-2018-ի դասավանդման հայտերի գրանցում։
Ոչ կրթահամալիրցին մասնակցության համար լրացնում է հայտը: Հանրապետության հանրակրթական դպրոցներից գործուղված մասնակիցները կարող են օգտվել կրթական փոխանակումների ծառայությունից։ Այլ մասնակիցների համար ուղեգրի արժեքը՝ 15 000 դրամ է։
Այստեղ ներկայացվում է «Մաթեմատիկոսներ» ջոկատի անելիքը։
- Ընդհանուր պարապմունք
- Ուսումնական նախագծեր
–ուսումնական տարվա ամփոփում (հաջողություններ-ձեռքբերումներ, լուծելիք խնդիրներ), մեթոդական ուղեցույցների ժողովածու, 2017-2018-ի ուսումնական օրացույց, այլ մշակումներ
–խնդիրների լուծման թվաբանական մեթոդներ. կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողների համար պարտադիր, կարող է լինել նաև երկրորդ խումբը՝ դասվարների համար,
–մաթեմատիկայի դասավանդումը տարրական դասարաններում. դասվարների համար, այս պարապմունքները կարող են զուգակցվել շախմատի, լողի, հեծանվի, երգ ու պարի հետ,
- Մարզական գործունեություն
լող
հեծանիվ
մարմնամարզություն
մարզական խաղեր - Դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք
- Մանկավարժական աշխատողների անգլերենի պարապմունք
- «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունք
- Մանկավարժական աշխատողների ֆիզիոթերապիայի պարապմունք
- Գրական ակումբ
- Անհատական պլանով այլ ուսումնական աշխատանք
- Ուսումնական քայլարշավ
- «Գետը քաղաքում» նախագիծ
- Երկօրյա-եռօրյա ճամփորդություն
Ստորև՝ օրակարգը՝
9.00 – 9.45 – մարզական պարապմունք
10.00-10.30 – ընդհանուր պարապմունք
10.30 – 12.30 – ուսումնական նախագծերի իրականացում
12.30 -13.00 – ընդմիջում
13.00-15.00 – դասընթացներ, այլ պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք։