Նոյեմբերյան ֆլեշմոբ

Մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնը տեղեկացնում է, որ ամենամսյա հերթական ֆլեշմոբը մաթեմատիկայից կլինի նոյեմբերի 25-ին: Այդ օրը ժամը 19:00 առաջադրանքները կտեղադրվեն mskh.am կայքում: Պատասխանները կընդունվեն մինչև 22:00: Արտասահմանում բնակվողների համար պատասխանների ընդունելու ժամը կերկարացվի: