Այսօր, աշխարհի շուրջ 70 երկրների տարատարիք դպրոցականներ միաժամանակ մասնակցեցին «Կենգուրու»միջազգային մաթեմատիկական մրցույթին: Մեր Կրթահամալիրը ևս անմասն չմնաց մաթեմատիկական հետաքրքիր ստուգատեսից:
Մրցույթի շրջանակներում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 125 սովորողներ, իրենց մաթեմատիկական գիտելիքները փորձեցին ներկայացնել հետաքրքիր և բազմազան խնդիրներ լուծելիս: Տեղեկացնենք, որ մրցույթի ամփոփումը և արդյունքների հրապարակումը սպասվում է մայիսի երկրորդ կեսին:
Բաժին: