Վաղը՝ հուլիսի 27-ին ամսվա վերջին չորեքշաբթին է և մաթեմատիկայից հերթական ֆլեշմոբի օրը: Առաջադրանքները տեղադրված կլինեն mskh.am և emath.mskh.am կայքերում հուլիսի 27-ին ժամը 19:00:
Թող ձեր միտքը աշխատի նկարում բերված ջրվեժի ուժգնությամբ, իսկ լուծած յուրաքանչյուր խնդիրը թող փոխանցի այդ ջրվեժի զովությունը:
Նկարում՝ Արագածից սկիզբ առնող Քաղցր ջուր գետակի (Գեղարոտ գետի վտակը) ջրվեժն է: Այդքանը մաքուր խմելու ջուր է:
Նկարը Ալբերտ Տոնեյանի, 2016թ. հուլիսի 23
Բաժին: