Ներկայացնում ենք մաթեմատիկայից օգոստոսյան ֆլեշմոբի առաջադրանքները:Հուսով ենք, որ ամռան վերջին երեկոյին խնդիրներ լուծելը հաճույք կլինի: Եթե շոգը կնեղի պատկերացրու նկարում բերված լճի կողքին՝ Աժդահակ լեռան վրա:
Ընտրիր քեզ հարմար տարբերակը, լուծիր խնդիրները, պատասխանները համապատասխան տեղերում լրացրու: Աշխատանքը ավարտելուց հետո սեղմիր ներքևի կապույտ կոճակը (submit կամ готово): Բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ: Պատասխանը ուղարկիր մինչև 24:00: Եթե արտասահմանում ես ապրում և ժամային գոտիների խնդիր կա, ուղարկիր քեզ հարմար ժամանակին:
Ցանկանում ենք հաճելի աշխատանք: