2016թ․ սեպտեմբերի 15-ից ղեկավարում եմ «Մաթեմատիկա, ծրագրավորում, սեղանի և համակարգչային խաղերի» մասնախումբը։
Ըստ մասնախմբի ղեկավարի աշխատակարգի՝
- Մասնակցել եմ մասնաժողովի տեղի ունեցած բոլոր նիստերին,
- Կազմել և ներկայացրել եմ մաթեմատիկայի դասավանդման համար երաշխավորված հիմնական և լրացուցիչ գրականության, վեբկայքերի և համակարգչային ծրագրերի ցանկերը,
- Ծանոթացել և պարբերեբար ծանոթանում եմ իմ մասնախմբի անդամների անհատական պլանիններին, բլոգներին, կատարում քննարկումներ, կազմակերպում խորհրդատվություն, ընդունում առաջարկներ և ներկայացնում մասնաժողովում,
- Վարել եմ մասնախմբի սեմինար-պարապմունք,
- Անց եմ կացրել զրույց կրթահամալիր դիմած մասնագետների հետ,
- Վարում եմ մասնագիտական խմբի կայքը:
Համակարգում եմ մասնախմբի անդամների «Ուսումնական աշուն» նախագծերը,
Մասնակցում եմ ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրների կազմմանը, առաջարկվող խնդիրների ընտրությանը։
Մասնախմբի անդամների հետ կապը հաստատվում է ինչպես էլեկտրոնային փոստի, այնպես էլ պարբերաբար հանդիպումների միջոցով։ Բոլոր անդամների հետ կա կապ, իմ կողմից ուղարկված նամակները ստանում են արձագանք, ես ողջամիտ ժամկետներում պատասխանում եմ բոլորի նամակներին։