Տեղեկացնում ենք, որ վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 19:00-ին, ամսվա վերջին չորեքշաբթին է, և մաթեմատիկայից հերթական ֆլեշմոբի օրը: Մասնակցության համար սահմանված ժամին խնդրում ենք այցելել mskh.am կամ emath.mskh.am կայքեր, ընտրել համապատասխան մակարդակը և գտնել ներկայացված խնդիրների ճիշտ պատասխանները: Հիշեցնում ենք, որ ֆլեշմոբի՝ Հայաստանի մասնակիցների պատասխանները ընդունվում են մինչև ժամը 22:00-ն:
Մինչ վաղը։
Հարգանքով՝ «Մաթեմատիկայի, ծրագրավորման, սեղանի և համակարգչային խաղերի» մասնախումբ